Դեմքի խնամք
Ավարտական երեկոյի դիմահարդարում
Ավարտական երեկոն յուրաքանչյուր աղջկա համար կյանքի ամենից սպասված եւ յուրահատուկ օրերից է: Անհրաժեշտ է դրան պատրաստվել հիմնավորապես՝ մտածելով կերպարի յուրաքանչյուր մանրուքի մասին: NEWS.am STYLE-ը որոշեց դիմահարդարման գաղտնիքներով օգնել այն ընթերցողներին, ովքեր արդեն սկսել են պատրաստվել այդ անմոռանալի երեկոյին:
Հիշե՛ք. ճիշտ դիմահարդարման դեպքում պետք է հաշվի առնել զգեստի գույնը, ինչպես նաեւ ձեւը: Դիմահարդարումը չպետք է շատ վառ եւ հանդուգն լինի: Հարկավոր է շեշտադրել կա՛մ աչքերը, կա՛մ շուրթերը: Կարեւոր դեր է խաղում նաեւ հոնքերի ձեւն ու թարթիչների երկարությունը: Եթե դրանք շատ խիտ են, ապա անհրաժեշտ է շեշտադրել արդեն շուրթերը:
Այս իրադարձության համար առավել արդիական է բնական դիմահարդարումը, քանի որ այն կընդգծի ձեր պատանեկան գեղեցկությունը: Ձեզ անհրաժեշտ են տոնային կրեմ՝ դեմքի թերությունները ծածկելու համար, եթե այդպիսիք կան, սեւաներկ, սնգույր՝ դժգունության էֆեկտից խուսափելու համար, շրթներկ (այն կարող է լինել վառ, եթե աչքերին ստվերաներկ չեք քսել): Կարող եք նաեւ շուրթերն ընդգծել շրթներկի գույնին համապատասխան մատիտով:
Եվ այսպես՝ գործի անցնենք:
Քայլ 1-ին – դեմքի երանգ
Չմոռանաք, որ տոնային կրեմի գույնը պետք է առավելագույնս մոտ լինի ձեր մաշկի գույնին, հակառակ դեպքում դեմքի եւ պարանոցի գույների տարբերությունը տհաճորեն աչքի կզարնի: Խաղարկեք երանգները: Նախ կրեմը քսեք ամբողջ դեմքին, հետո ավելի մուգ տոնային կրեմով պատեք կզակն ու այտոսկրերը: Այդ կերպ դեմքն ավելի արտահայտիչ է դառնում: Չմոռանաք դիմափոշու մասին: Ավելի լավ է օգտագործել փխրուն դիմափոշի, որը մաշկին թավշե տեսք կտա:
Քայլ 2-րդ – աչքերի հարդարում
Հարկավոր է հաշվի առնել ձեր հագուստի, աչքերի եւ մազերի գույնը: Շագանակագույն աչքերով թխահերների աչքերի հարդարումը պետք է ավելի վառ լինի: Իսկ եթե ձեր աչքերը երկնագույն են, կանաչ կամ մոխրագույն, իսկ վարսերը՝ խարտյաշ, ապա կարող եք օգտագործել ավելի մուգ երանգներ:
Քայլ 3-րդ – թարթիչներ
Սեւաներկը քսում ենք՝ չմոռանալով նախապես սանրել թարթիչները: Սեւաներկը քսելուց հետո եւս մեկ անգամ թարթիչները սանրում ենք՝ ավելորդ գնդիկները հեռացնելու համար:
Քայլ 4-րդ – սնգույր
Սնգույրը կարող է լինել տոնային կրեմից մեկ երանգով ավելի մուգ: Քսում ենք լայն վրձինով:
Քայլ 5-րդ – շրթներկ
Եվս մեկ անգամ նշենք, որ հարկավոր է շեշտադրել կա՛մ աչքերը, կա՛մ շուրթերը: Շուրթերը շեշտադրելու համար հարկավոր է օգտագործել վառ գույներ: Իսկ եթե առանձնացրել եք աչքերը, ապա փայլ քսեք, ցանկալի է՝ թափանցիկ:
02.05.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
